ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Զախարովան հույս է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը շուտով կայցելի Ղարաբաղ

Զախարովան հույս է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը շուտով կայցելի Ղարաբաղ
03.12.2020 | 22:33

Մոսկվան հույս ունի, որ առաջիկայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը կայցելի Լեռնային Ղարաբաղ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հուսով ենք, որ առաքելությունը, որը կազմվել է հայկական և ադրբեջանական կողմերի հետ միջազգային հեղինակավոր հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ, շուտով կկարողանա տեղ հասնել և օբյեկտիվ գնահատել իրավիճակը», - ասել է նա:

Դիտվել է՝ 1555

Մեկնաբանություններ